Կարևոր իրադարձություններ

Ալիևը վախենում է պատերազմի հետագա ընթացքից և դրա սպասվող հետևանքներից․ Տաթևիկ Հայրապետյան

28 Հոկտեմբեր, 2020 19:13
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը վախենում է պատերազմի հետագա ընթացքից և դրա սպասվող հետևանքներից․ Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև դեկտեմբերի 1-ը։ Փակվում են նոր քաղաքներ և բնակավայրեր, հստակ կարող եմ ասել, որ դրանք դեմոգրաֆիական առումով գերազանցապես ազգային փոքրամասնություններով են բնակեցված, մասնավորապես՝ լեզգիաբնակ, թալիշաբնակ և թաթաբնակ բնակավայրեր են։ Ալիևի իշխանությունը, որը թույլ էր տալիս և խրախուսում, որ ամիսներ առաջ՝ համավարակի թեժ պահին մի քանի հազարանոց ցույց կազմակերպվեր Բաքվում «Մահ հայերին» կոչերով, հիմա առանձնակի «հոգատարություն», իսկ իրականում վախ և զգուշություն է ցուցաբերում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններին նկատմամբ։ Ալիևը հաստատ զգուշանալու և վախենալու շատ բան ունի։ Չմոռանանք, որ 90-ականներին պատերազմի արդյունքում ձևավորվել է Թալիշ Մուղանյան հանրապետությունը, որը թեև արագ վերացվեց, բայց լուրջ հետևանքներ ունեցավ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա։

Ալիևը կովիդից չի վախենում, այլ պատերազմի հետագա ընթացքից և դրա սպասվող հետևանքներից։

Իսկ մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»

 

Լրահոս

Դիտել ավելին