Կարևոր իրադարձություններ

Ներկայումս մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում․ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները․ ԱՀ ՊԲ

28 Հոկտեմբեր, 2020 09:37
Ներկայումս մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում․ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները․ ԱՀ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին