Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը

27 Հոկտեմբեր, 2020 23:30
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է  Կրեմլի մամուլի ծառայությունը՝ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին