Կարևոր իրադարձություններ

Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի շնորհիվ․ Նիկոլ Փաշինյան

27 Հոկտեմբեր, 2020 21:23
Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի շնորհիվ․ Նիկոլ Փաշինյան

Մեկ ամիս առաջ Ադրբեջանն Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էր դրել իր առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի շնորհիվ։ Այս մասին այսօր ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն մեկ ամսվա ընթացքում Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:

Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով»,- ասաց վարչապետը։

Վարչապետը ընդծեց՝ Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին