Կարևոր իրադարձություններ

Դատապարտում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան․ Հունաստանի Նիկեա – Այիոս Իոանիս Ռենդի քաղաքապետարանի բանաձևը՝ ԼՂ-ի վերաբերյալ

27 Հոկտեմբեր, 2020 18:45
Դատապարտում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան․ Հունաստանի Նիկեա – Այիոս Իոանիս Ռենդի քաղաքապետարանի բանաձևը՝ ԼՂ-ի վերաբերյալ

Հունաստանի Նիկեա – Այիոս Իոանիս Ռենդի քաղաքի քաղաքապետարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև է ընդունել․

Հիմք ընդունելով Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական բանակի Արցախի Հանրապետություն /Լեռնային Ղարաբաղ/ ներխուժումը, Նիկեա–Այիոս Իոանիս Ռենդիի քաղաքային խորհուրդը.

•Դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան,

•Հայտնում է, որ անհրաժեշտ է միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտությունը, կանխելու Ալիևի ռազմաքաղաքական վարչակազմի հանցագործությունները հայ ազգի խաղաղ բնակչության նկատմամբ,

•Կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը,

• Որևէ հանդուժողականություն Հայաստանում և Արցախում խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործության հեղինակների նկատմամբ,

•ֆինանսական աջակցություն կտրամադրի Հունաստանի Հայ դատի հանձնախմբին՝ Արցախի տուժած ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին