Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելիության հարցը որոշելու վերաբերյալ գործը, արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 13-ին հավանություն էր տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին ու դիմել ՍԴ կոնվենցիայի՝ ՀՀ սահմանադրականության հարցը պարզելու համար։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ