Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Ապատեղեկատվություն է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե․ Տոնոյան

26 Հոկտեմբեր, 2020 16:56
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Ապատեղեկատվություն է, որ  Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե․ Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին հետևողականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե իբր, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։ Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։ Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին