Bombardier-ի Վերին Ավստրիայի Rotax դուստր ձեռնարկությունն արձագանքել է թուրքական մարտական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի համար ավստրիական շարժիչների առաքումը դադարեցնելու կոչին. հայտնում է derstandard-ը:
Ցուցարարները, ովքեր այդպիսի պահանջ էին ներկայացրել, պատճառաբանել են, որ ավստրիական շարժիչներով անօդաչուները թուրքական բանակն օգտագործում է նպատակաուղղված սպանությունների համար՝ թե՛ Քրդական աշխատավորական կուսակցության և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, թե՛ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: