Կարևոր իրադարձություններ

Մակրոնը արթնանում ու քնում է իմ մասին մտքերով․ Էրդողան

25 Հոկտեմբեր, 2020 20:15
Մակրոնը արթնանում ու քնում է իմ մասին մտքերով․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հարձակումներ է գործել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի վրա, որին, ըստ Թուրքիայի առաջնորդի, բժիշկների կողմից «հետազոտվել է պետք»: Այս մասին հայտնում է РИА Новости:

Ավելի վաղ Մակրոնը մեծ ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով՝ հայտնելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է Հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում ֆրանսիական իշխանությունները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը նաև հայտնել է Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «ազատել Իսլամը Ֆրանսիայում օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»: Դրան ի պատասխան Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկերոջը, որն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք է «բուժել իր հոգեկանը»: 

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի նման հայտարարությունները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նույնպես նախկինում դատապարտել էր Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին: Նա հաստատել է, որ Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին ՝ խորհրդակցությունների համար:

«Այդ մարդը, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, արթնանում ու քնում է Էրդողանի մասին մտքերով: Ավելի լավ է իրեն նայի: Նա իսկապես ստուգման կարիք ունի»,- ասել է Էրդողանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին