Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին

24 Հոկտեմբեր, 2020 22:32
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին

Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: 

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները։

«Եղեք զգույշ և պահպանեք զգոնությունը, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին