Կարևոր իրադարձություններ

Արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր. Արտակ Բեգլարյան

24 Հոկտեմբեր, 2020 11:34
Արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց․ «Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր։ Վիրավորներից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։
Մեր նախնական վերլուծությամբ 10500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500 ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա։ Այս թվերը դեռ ճշգրտման կարիք ունեն»։

ՄԻՊ-ը հավելեց որ, հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են լինել այլ քաղաքացիական զոհեր, հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբեր են մուտք գործել, քանի որ իրենց տվյալներով այդ բնակավայրերից անհայտ կորած քաղաքացիական անձինք կան։

 

Լրահոս

Դիտել ավելին