Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507,5
    514

  • EUR

    609,5
    623,5

  • RUB

    6,64
    6,92

Կարևոր իրադարձություններ

Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթևիկ Հայրապետյան

23 Հոկտեմբեր, 2020 15:19
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

ԵԽԽՎ–ում քննարկվում է «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցը: Ելույթիս ժամանակ նշել եմ.
«Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորները ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի: Ավելին, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը ակնհայտորեն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով: Թուրքիան ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական առումով, ինչպես պնդում են, այլ ակնհայտ հայտարարելով, որ պատրաստ է զորքեր ուղարկել՝ ի աջակցություն ադրբեջանական ագրեսիայի:
Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ իրենք ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի շարունակ և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է:
Ի վերջո, ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է և այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին