Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակից բացի այլ տարբերակ չենք տեսնում․ Պեսկով

22 Հոկտեմբեր, 2020 15:22
ԼՂ հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակից բացի այլ տարբերակ չենք տեսնում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի մասին պայմանավորվածությունները չեն կատարվում: 

Նա նշել է, որ դեռևս չի կարելի արձանագրել, որ կրակի դադարեցման և հումանիտար դադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են։ Ցավոք, դրանք կողմերի կողմից չեն պահպանվում: 

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվանագիտական տարբերակից բացի այլ տարբերակ չի տեսնում։ Ռուսաստանն արել է և անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ներկայիս իրադրությունը բերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման դաշտ։ Ինչպես նախկինում, հիմա նույնպես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Պատասխանելով Թուրքիայի ներգրավման հնարավորության մասին հարցին, Պեսկովն ասել է. «Ինչ վերաբերում է կարգավորման ձևաչափին երրորդ երկրի մասնակցությանը, դա լիարժեքորեն կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից։ Նրանք երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին