Կարևոր իրադարձություններ

Ալիևը չի բացառել Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումը. Ռիա Նովոստի

22 Հոկտեմբեր, 2020 14:49
Ալիևը չի բացառել Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումը. Ռիա Նովոստի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորությունը, բայց, ըստ նրա՝ ինքը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու հրավեր չի ստացել: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն: 

«Այո, հնարավոր է հանդիպում: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել: Ամեն ինչ կախված է օրակարգից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են», - ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին