Կարևոր իրադարձություններ

Վրաստանում անհայտ անձը պատանդ է վերցրել բանկի այցելուներին՝ պահանջելով կես միլիոն դոլար և ուղղաթիռ

21 Հոկտեմբեր, 2020 19:35
Վրաստանում անհայտ անձը պատանդ է վերցրել բանկի այցելուներին՝ պահանջելով կես միլիոն դոլար և ուղղաթիռ

Զուգդիդիում տեղակայված «Վրաստանի բանկ» ներխուժում է տեղի ունեցել, տարածված տեղեկության համաձայն՝ հանցագործը մեկն է: Վերջինս մի քանի անգամ հրազենից կրակել է ու ըստ հեռուստաընկերությունների, շուրջ 2 տասնյակ պատանդ վերցրել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Պատանդ են վերցվել ինչպես աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Տեղում աշխատող լրագրողները հայտարարում են, որ որոշ պատանդներ՝ մեծահասակ ու հղի կանայք, մի քանի տղամարդ, ազատ են արձակվել: Ինչպես հայտնում են ազատ արձակվածները, հանցագործը պահանջում է կես մլն ԱՄՆ դոլար և ուղղաթիռ: 

Վրացական մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ պատանդառուն հավելյալ պահանջներ է ներկայացրել՝ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ինչի ի կատար ածման համար տվել է 2 ժամ ժամանակ:

Տեղում մոբիլիզացված են ոստիկաններ ու հատուկջոկատայիններ: Համացանցում տարածվել են կադրեր, թե իկնչպես է հանցագործը տեղաշարժվում բանկում, ինչպես նաև լուսանկարներ ներսից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին