Կարևոր իրադարձություններ

«Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին». վարչապետի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

21 Հոկտեմբեր, 2020 11:46
Հեղինակ՝ Իրանում ՀՀ դեսպանություն
«Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին». վարչապետի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

Իրանում ՀՀ դեսպանությունը հատված է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից «Իրան» օրաթերթին.

««Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն:

Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:
 
Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»:

 

Լրահոս

Դիտել ավելին