Կարևոր իրադարձություններ

Հայաստանում երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից

21 Հոկտեմբեր, 2020 11:15
Հայաստանում երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից

Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է:

 

Լրահոս

Դիտել ավելին