Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Land Cruiser–ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կա վիրավոր

20 Հոկտեմբեր, 2020 20:49
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Land Cruiser–ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի և ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել տուֆով, կողաշրջվել է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին