Կարևոր իրադարձություններ

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

20 Հոկտեմբեր, 2020 18:47
Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկեն հակաօդային պաշտպանության ուժերի` Modafean Aseman Velayat (վելայաթի երկնքի պաշտպաններ) կոդային անունը կրող զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Mehr-ը:

Զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն  հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժությունները ուղղված են զորքի  մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր:

Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին