Իրանի Խոդաֆերին նահանգում այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պատկանող անօդաչու թռչող սարք է ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Մինջավան շրջանի Գարա Գոչ գյուղում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նշված է նաև, որ ոչ ոք չի տուժել։
Ռազմական փորձագետները հետաքննություն են անցկացնում, որպեսզի պարզեն՝ ում է պատկանում անօդաչու սարքը։