Ամերիկյան The New York Times թերթի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ռեպորտաժին պատասխանել և նամակ է գրել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը։ Նրա նամակը ստորև.
«Լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ, մարդու իրավունքների ոտնահարումների մասին հաղորդագրությունները և շարունակվող ռմբակոծությունները մայրաքաղաքի խաղաղ բնակչության վրա, վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի: Երբ համաշխարհային տերությունները միջամտում են՝ դադարեցնեու ոճրագործությունները, դա ազդանշան է ուղարկում ագրեսորներին, որ հողերի բռնակցումը կամ ժողովրդին և մշակույթը ոչնչացնելը անհանդուրժելի են:
Հիտլերը, ծրագրելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, կարծում էր, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունները։ Անդրադառնալով օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը, նա հարցրեց. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Մոտ 30 տարի Հայաստանը գոյություն է ունեցել որպես նորանկախ հանրապետություն, և ամբողջ աշխարհում հայ ներգաղթյալները, նրանց թվում` ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ եմ ծախսել սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացումը խթանելու համար` օգնելու Հայաստանին վերակենդանանալ և զարգանալ: Համաճարակի պատճառով արդեն ծնկի իջած աղքատ երկրում, առաջընթացը դանդաղում է»: