Կարևոր իրադարձություններ

Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը նպատակային վանդալիզմ էր․ Բունդեսթագի պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

18 Հոկտեմբեր, 2020 22:50
Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը նպատակային վանդալիզմ էր․ Բունդեսթագի պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ:

Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ:

 

Լրահոս

Դիտել ավելին