Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանի Դավիթ Բեկի և Ժակ Իվ Կուստոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում․ կա տուժած

17 Հոկտեմբեր, 2020 23:43
Ավտովթար Երևանի Դավիթ Բեկի և Ժակ Իվ Կուստոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում․ կա տուժած

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի և Ժակ Իվ Կուստոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ժակ Իվ Կուստոյի փողոցում բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Գևորգ Խ., ծնված 1977 թ․), «Hyundai Sonata» (վարորդ՝ Հայկ Գ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Մերուժան Ա.) մակնիշների ավտոմեքենաները։ Հայկ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին