Կարևոր իրադարձություններ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և ՀՀ ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը․ ԱՀ նախագահ

17 Հոկտեմբեր, 2020 22:55
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և ՀՀ ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»:

 

Լրահոս

Դիտել ավելին