Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ ավտոշարասյուն է խոցել․ հակառակորդը ստիպված է եղել նահանջել․ Արծրուն Հովհաննիսյան

17 Հոկտեմբեր, 2020 22:23
ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ ավտոշարասյուն է խոցել․ հակառակորդը ստիպված է եղել նահանջել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով։ Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին