Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները Իսրայելում հարձարկվել են խաղաղ հայ ցուցարարների վրա

17 Հոկտեմբեր, 2020 20:13
Ադրբեջանցիները Իսրայելում հարձարկվել են խաղաղ հայ ցուցարարների վրա

Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրանը:

«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- նշել է Հայր Տիրանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին