Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

16 Հոկտեմբեր, 2020 16:17
Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից:

«Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։ Եվ ասում էին, եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները ևս չեն մտնելու Վրաստան», - «Հայերն այսօր»-ին պատմել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեն Էդուարդ Այվազյանը։

 

Այվազյանի խոսքով՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։ Գումարի մի մասը տարբեր ձևերով է ուղարկվել. «Դեղորայքով ևս կարողացել ենք օգնել, ինչպես նաև քնապարկերով և տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչև օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում և տարբեր գյուղերում»։

Օրեր առաջ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայերը հավաքվել էին Ախալքալաքի մարզադաշտում և իրենց վճռական աջակցությունն էին հայտնել Արցախին։

«Ամեն գնով և ամեն ինչով պատրաստ ենք օգնել Արցախի հայությանը, որպեսզի Արցախը կարողանա գոյատևել այս պայքարում և արցախահայությունը ցեղասպանության չենթարկվի, անպայման հաղթանակով դուրս գա։ Երբ պատերազմն ավարտվի, մենք էլի ու էլի պետք է ազգովի կառուցենք Ստեփանակերտը, Շուշին և մնացած քաղաքները, և այդպես էլ կլինի», - ասել է Էդուարդ Այվազյանը։

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին