Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում հրադադարի վերահսկողության մեխանիզմի համաձայնեցում առայժմ չի իրականացվում. Մարիա Զախարովա

15 Հոկտեմբեր, 2020 18:45
ԼՂ-ում հրադադարի վերահսկողության մեխանիզմի համաձայնեցում առայժմ չի իրականացվում. Մարիա Զախարովա

Առայժմ աշխատանքներ չեն տարվում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման շուրջ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը:

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել հանդիպում զինվորականների գծով, համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը։ Առայժմ, որքան մեզ հայտնի է, նման աշխատանք չի տարվում։ Մենք հույս ունենք, որ նման մեխանիզմի շուտափույթ գործարկումը կլինի», - ասել է Զախարովան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին