Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Վաղաշեն գյուղում

15 Հոկտեմբեր, 2020 17:10
Հրդեհ Վաղաշեն գյուղում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 10:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղաշեն գյուղի 1-ին խճուղու 3-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։30-ին, մարվել՝ 13։19-ին։ Այրվել է պահեստավորված անասնակեր (մոտ 800 հակ) և ջերմահարվել բակում կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին