Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Դիմանալու չի բալես, ոնց եմ կարոտել հեռախոսից լսվող ձայնիդ՝ մերս, ինչ կա. զոհված Մխիթարի մոր գրառումը

15 Հոկտեմբեր, 2020 13:15
Հեղինակ՝ Աստղ Գալեյան
Դիմանալու չի բալես, ոնց եմ կարոտել հեռախոսից լսվող ձայնիդ՝ մերս, ինչ կա. զոհված Մխիթարի մոր գրառումը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյաՄխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանըֆեյսբուքյան իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակելորին կից գրել է.

«Կարոտում եմ ծով աչքերդ...Ես եմ այն մայրը,որ քեզ լույս աշխարհ բերեց,այն երջանիկ մայրը,որ քեզ ուներ ու էլի ունեմ։Դու մեծացել ես մի ընտանիքում,որտեղ ազգային ավանդույթները վեր են ամեն ինչից։Դու սովորել ես հարգել մեծին,ծնողասեր,հարգանքով ու պատվով,մեծի հետ մեծ,փոքրի հետ փոքր։Մենք քեզ այդպիսին էինք դաստիարակել։Ինչքան անկատար երազանքներ մնացին,նպատակներ։Կարոտը խեղդում է,էլ դիմանալու չի բալես,ոնց եմ կարոտել հեռախոսից լսվող ձայնիդ(մերս ինչ կա ոնց ես կյանքս)։Չի գալու էլ էն զանգը՝ԶԻՆՎՈՐ ԲԱԼԵՍ,որից ես ցնցվում էի ու ինչ իրավիճակում էլ լինեի պետքա պատասխանեի։Որդիս կարոտել եմ քեզ շաաա՜տ....... »:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին