Կարևոր իրադարձություններ

Միչիգանի Ներկայացուցիչների պալատը Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

14 Հոկտեմբեր, 2020 22:22
Միչիգանի Ներկայացուցիչների պալատը Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Այդ բանաձևը ներկայացրել է պալատի անդամ Մերի Մանուղյանը:

Բանաձևով դատապարտվում է Ադրբեջանի կողմից համակարգված հարձակումը Լեռնային Ղարաբաղում ու Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը: Նաև կոչ է արվում աշխատել Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կառավարությունների հետ, որպեսզի հասնեն հակամարտության երկարաժամկետ և խաղաղ կարգավորման:

 

Լրահոս

Դիտել ավելին