Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

14 Հոկտեմբեր, 2020 18:47
Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Տիգրան Ե., ծնված 1971 թ.), «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Մարտուն Մ., ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գևորգ Ք., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարինե Ա.-ն (ծնված 1974 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ:

Փրկարարները «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին