ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանի տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունների գծով անհրաժեշտ է հանդիպում հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների մշակման համար։
Լավրովն այն կարծիքին է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է, և պետք է ընթանա տեղում պայմանավորվածությունների իրագործմանը զուգահեռ։
«Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահների տեղակայել, ռուս դիտորդներ լինեն, բայց վերջին խոսքը հակամարտող կողմերինն է»․– ավելացրել է նախարարը։