Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանին ընտրել են ՄԱԿ-ի ՄԻԽ-ում չորս տարվա ընդմիջումից հետո

14 Հոկտեմբեր, 2020 11:55
Ռուսաստանին ընտրել են ՄԱԿ-ի ՄԻԽ-ում չորս տարվա ընդմիջումից հետո

Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հաղորդել է, որ Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում:

Twitter-ում զետեղված մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում չորս տարվա ընդմիջումից հետո: 158 պետություններ պաշտպանել են նրա թեկնածությունն ընտրություններում։ Ռուսաստանի ներկայացուցչությունը խորհրդում կոնստրուկտիվ աշխատանքի պատրաստակամություն է հայտնել:

Խորհրդի կազմում ընտրվել են նաև Կուբան, Պակիստանը և Չինաստանը:

Սաուդյան Արաբիան, սպասումներին հակառակ, չի մտել Խորհրդի մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին