Կարևոր իրադարձություններ

Կենդանի հերոսներ, որոնք, իրենց կյանքը վտանգելով, մեզ ազգ կոչվելու իրավունք են տալիս. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2020 08:11
Կենդանի հերոսներ, որոնք, իրենց կյանքը վտանգելով, մեզ ազգ կոչվելու իրավունք են տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք դեռ կհասցնենք մեր հերոսներին փառաբանել, զոհերի մասին գրքեր ու հուշեր գրել, այս պատերազմի ամեն մի դրվագը հանձնել թղթին՝ որպես սերունդ կրթող պատմություն։ Մենք դեռ պետք է ամոքենք զոհվածների հարազատների անսահման վիշտն ու մխիթարենք սևազգեստ մայրերին։

Մենք դեռ պետք է բուժենք մեր ֆիզիկական ու հոգևոր վերքերը, որոնք ստացել ենք այս դաժան պատերազմի ընթացքում, և պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ ապրելու, կառուցելու, վերականգնելու հակառակորդի ավերածն ու հողին հավասարեցրածը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Բայց այսօր յուրաքանչյուր հայի սիրտն ուռչում է հպարտությունից՝ այս տղաների նկարներին նայելով։ Նրանք են պահում մեր սահմանը, նրանց արիությունից է ուժ առնում այսօր մեր հասարակությունը։ Նրանցից ամեն մեկը մի կենդանի հերոս է, որն իր կյանքը վտանգելով՝ մեզ ազգ կոչվելու իրավունք է շնորհում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին