Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատն անցավ Կարապետ Մխչյանին. ԿԸՀ

13 Հոկտեմբեր, 2020 18:40
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատն անցավ Կարապետ Մխչյանին. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մանուկի Մխչյանին տալու վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին