Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա. Լենա Նազարյան

13 Հոկտեմբեր, 2020 17:50
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա. Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր նամակ եմ ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։ Նամակով պրն. Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին