Մոսկբշվայում այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լեռնայիին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:
Հանդիպումն անցկացվում է Սպիրիդոնովկայի Արտաքին գործերի նախարարության ընդունելության սրահում:
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահում են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):
Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի