Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել

12 Հոկտեմբեր, 2020 12:02
Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) վիրաբուժական և բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ տեղ, 115 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 479 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.

2) 200 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 100 հատ – Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 100 հատ – Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով և անզգայացման սարքի 2 պահեստամաս «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 32 կգ, 7,454 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 271 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն

3) բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Լեռնային Ղարաբաղի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 14 տեղ, 2,224 կգ ընդհանուր քաշով, 22,255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 470 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին