Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

10 Հոկտեմբեր, 2020 18:02
Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Այսօր՝  հոկտեմբերի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Ռուզաննա Ոսկանյանին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։    

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի

հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝

Ռուզաննա Ոսկանյանին 2020 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին