Կարևոր իրադարձություններ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների խորհրդակցությունը Մոսկվայում կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին

09 Հոկտեմբեր, 2020 15:00
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների խորհրդակցությունը Մոսկվայում կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների խորհրդակցությունը կմեկնարկի Մոկսվայի ժամանակով ժամը 15։00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին), հաղորդել է Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։

Կրեմլի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Մոսկվայում կհանդիպեն՝ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ։ Սա նրանց առաջին հանդիպումն է՝ մոտ երկու շաբաթ առաջ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները եւ գերիներին  փոխանակելու համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»: 

 

Լրահոս

Դիտել ավելին