Կարևոր իրադարձություններ

Եթե չհաջողվի ռազմական գործողությունները կանգնեցնել, ապա գոնե պետք է հասնել ժամանակավոր դադարի. Տիգրան Աբրահամյան

09 Հոկտեմբեր, 2020 13:51
Հեղինակ՝ Տիգրան Աբրահամյան
Եթե չհաջողվի ռազմական գործողությունները կանգնեցնել, ապա գոնե պետք է հասնել ժամանակավոր դադարի.  Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Պատերազմական գործողությունների մեկնարկից հետո արդեն երրորդ անգամ եմ անդրադառնում պատերազմի հումանիտար բաղադրիչին՝ ռազմաճակատի թեժ հատվածներում գտնվող զոհերի մարմինների և գերիների փոխանակմանը (այս մասին ստույգ տեղեկատվություն չկա)։

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Եթե նույնիսկ չհաջողվի ռազմական գործողությունները կանգնեցնել, ապա գոնե պետք է հասնել ժամանակավոր դադարի՝ հումանիտար բնույթի խնդիրները կարգավորելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին