Կարևոր իրադարձություններ

Պուտինը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները

09 Հոկտեմբեր, 2020 07:56
Պուտինը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները եւ գերիներին  փոխանակելու համար:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին