Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտությանը երրորդ երկրների ցանկացած միջամտություն ապակառուցողական կլինի․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

08 Հոկտեմբեր, 2020 18:06
ԼՂ հակամարտությանը երրորդ երկրների ցանկացած միջամտություն ապակառուցողական կլինի․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԼՂ հակամարտությանը երրորդ երկրների ցանկացած միջամտություն ապակառուցողական կլինի: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչպես է գործելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի բացահայտ միջամտության դեպքում:

«Կարծում եմ, որ դրան չի հասնի: Երրորդ երկրների ցանկացած միջամտություն այս գործընթացին ապակառուցողական է:  Դուք ուշադրություն դարձրեք այս հակամարտությունում ՀԱՊԿ հավասարակշռված դիրքորոշմանը, շատ զգուշավոր, դա արվում է այն նպատակով, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին: Կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է պահպանեն այդ դիրքորոշումը, այդ թվում ՝ Թուրքիան», - հայտարարել է Զասը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին