Հոկտեմբերի 17-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծած «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ Շտաբի գրասենյակում տեղի ունեցավ Ճակատի մաս կազմող ուժերի ակտիվի առաջին ընդհանուր ժողովը:
Ժողովին ներկա էին նաև Ճակատի Քաղաքական խորհրդի անդամները:
Ժողովը վարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին պայքարի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ Քաղաքական խորհրդի մոտեցումները, դրանց մասին արդեն կայացված որոշումների բովանդակությունը, պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին, ինչպես նաև ի գիտություն ընդունեցին Ճակատի հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ նրանց առաջարկություններն ու դիտողությունները:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»