Կարևոր իրադարձություններ

Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է կայուն-լարված․ ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները․ ՊԲ

08 Հոկտեմբեր, 2020 09:17
Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է կայուն-լարված․ ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները․ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հայտարարություն է տարածել․

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:

Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին