Կարևոր իրադարձություններ

Երևի թե իմ տրամադրությունից և վստահ խոսքերից հասկացաք՝ մեր զինված ուժերը, բնականաբար, ունեն հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան

07 Հոկտեմբեր, 2020 22:40
 Երևի թե իմ տրամադրությունից և վստահ խոսքերից հասկացաք՝  մեր զինված ուժերը, բնականաբար,  ունեն հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան

«Երևի թե իմ տրամադրությունից և վստահ խոսքերից հասկացաք, որ մեր զինված ուժերը, բնականաբար ունեն հաջողություններ, բայց բերեք ես խաղաքարտերը չբացեմ: Նորից եմ խնդրում բոլորիդ, բոլորիցդ երևի ավելի շատ ես կուզենամ ավետել հաջողությունների լուրը, բայց այս պահին ընթանում են համառ մարտեր և մարտերի ընթացքում ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողությունները կամ ժամանակավոր խուսավարումներն անխուսափելի երևույթներ են, մենք այդ մասին բազմիցս ասել ենք»: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրունը Հովհաննիսյանը, պատասխանելով Shabat.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը նահանջում է և ետ է քաշում իր զինված ուժերն ու Ջաբրայիլում մեր կորցրած դիրքերը վերականգվել են ու ամբողջությամբ մեր վերահսկողության տակ են:

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ սա մեծ պատերազմ է. «Սա փոքր պատերազմ չէ:  Հավատացեք՝  վերջին 20-30 տարում այս տարածաշրջանում խիտ մարտական գործողություններ, այսպիսի մեծ ցամաքային ուժերի՝ զրահատեխնիկայի, հրետանային միջոցների , ԱԹՍ-ների ներգրավածություն կոնվենցիոնալ պատերազմի մեջ շատ քիչ է եղել: Այս մարտական գործողությունների ժամանակ առանձին դիրքային, սահմանային փոփոխությունները, նահանջները, թևանցումները, շրջանցումները, առանձին էպիզոդներով քննարկելն այնքան էլ տեղին չենք համարում, երբ կավարտվեն կոնկրետ օպերացիաներ, կունենանք կոնկրետ արդյունքներ, պաշտպանական գերատեսչությունը կհամարի տեղին, կներկայացնի համապատախան  ապացույցները, ինչպիսիք դուք տեսել եք այս օրերի ընթացքում մի քանի անգամներ, կոնկրետ ֆիքսված հետախուզական միջոցներից»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:  

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին