Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577,5
    589,5

  • RUB

    6,32
    6,57

Կարևոր իրադարձություններ

Չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրաց ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս. Էդուարդ Աղաջանյան

07 Հոկտեմբեր, 2020 22:25
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրաց ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին սոցիալական ցանցերում բավականին անհանգստացնող միտումներ են նկատվում։ Մասնավորապես, որոշ կեղծ օգտատերեր, ուղղորդվելով հայտնի և անհայտ կենտրոններից, փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա՝ ներկայացնելով Վրաստանը և վրաց ժողովրդին որպես պատերազմում ադրբեջանական կողմին աջակցողի։
Կոչ եմ անում չտրվել սադրանքներին և բացառել նման ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը։ Տեղեկացնում եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են, որպեսզի բոլորիս հուզող խնդիրները հրատապ լուծում ստանան։ Հայտնում եմ նաև, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանցից շատերն արդեն իսկ լուծված են։
Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, քանի որ այն հիմնված է խորը արժեհամակարգային ընդհանրությունների վրա։ Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրաց ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին