Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

07 Հոկտեմբեր, 2020 20:13
Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին,Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

Օրենքների թվում են՝  

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը,

«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը,

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին,

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

 

Լրահոս

Դիտել ավելին