Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչությունը չի կարող հայտնվել մեր սահմաններում. ԻԻՀ նախագահ

07 Հոկտեմբեր, 2020 15:14
Ահաբեկչությունը չի կարող հայտնվել մեր սահմաններում. ԻԻՀ նախագահ

Tasnim գործակալությունը հայտնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում ասել է. «Իրանը չի կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն իր սահմանների մոտ, և չի կարող թույլ տալ, որ այս պատերազմի պատրվակով ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում: Մենք պայքարեցինք ահաբեկիչների դեմ և նրանց վտարեցինք մեր սահմաններից: Մենք տեղի ժողովուրդների օգնությամբ պայքարեցինք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում: Անընդունելի է, որ որոշ մարդիկ փորձում են ահաբեկիչներին Սիրիայից և այլ վայրերից տարբեր պատրվակներով տեղափոխել Իրանի սահմանին մոտ գտնվող շրջաններ»,- ասել է   Հասան Ռոհանին:

Նախագահն ասել է, որ ինքն այս նախազգուշացումը հնչեցրել է հակամարտության երկու կողմերին և նախազգուշացրել է երրորդ երկրներին՝ հակամարտություն հրահրելու և «պատերազմի կրակը սաստկացնելու» անթույլատրելիության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին